Home Contacts
12:38:07

Գլխավոր /  Հայաստանի (Երևանի) ռեստորանները



Հայաստանի (Երևանի) ռեստորանները
Հայաստանում, և հատկապես Երևանում, շատ են ինտերիերի և էքստերիերի յուրատեսակ լուծումներով, հաճելի և հետաքրքիր միջավայրերով, յուրահատուկ և համեղ խորտիկներ մատուցող ռեստորանային համալիրները: Հայկական ռեստորաններում կարելի է համտեսել ինչպես հայկական ավանդական ուտեստներ, այնպես էլ տարբեր ազգերի խոհանոցների ճաշատեսակներ` հայ արհեստավարժ խոհարաների մատուցմամբ: Երևանում շատ են նաև տարբեր ազգերի խոհանոցներ ներկայացնող ռեստորանները (ֆրանսիական, իտալական, ռուսական, վրացական, արաբական, չինական, ճապոնական և այլն), որոնք հնարավորություն կտան նաև տարբեր ճաշակներ և նախասիրություներ ունեցող զբոսաշրջիկներին այցելելու և վայելելու իրենց նախընտրած ուտեստները: Բազմազան են նաև ակումբները և այլ ժամանցային հաստատությունները, որտեղ կարելի է անցկացնել ազատ ժամանակը, հանգստանալ, վայելել տարատեսակ երաժշտություն, պարել, համտեսել համադամ խորտիկներ և յուրատեսակ խմիչքներ:

ԳԻԶԱ ռեստորանային համալիրն առանձնանում է նրբաճաշակ միջավայրով, որտեղ կարելի է համտեսել թարմ և բարձրակարգ սնունդ, կազմակերպել ընտանեկան և ընկերական ջերմ ու հաճելի հանդիպումներ, ճաշկերույթներ, հարսանյաց հանդիսություններ, որոնց ընթացքում ձեզ կսպասարկի համալիրի պրոֆեսիոնալ աշխատակազմը: